Կոնվերս Բանկը բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
16.05.2018 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Բանկում նշել են, որ վարկերը տրամադրվում են այլ բանկերում գործող վարկերի տեղափոխման նպատակով:
«Կոնվերս Բանկի այս ակցիայի գործարկմամբ, նախ եւ առաջ, պարզեցվել է վարկավորման գործընթացը: Այսօր, կախված վարկատեսակից, 15-25 մլն դրամի/համարժեք արտարժույթի չափով վարկավորման համար եկամտի վերլուծություն չի պահանջվում: Վարկային հայտի ուսումնասիրությունը, վարկի տրամադրումն ու կանխիկացումը կատարվում են անվճար, իսկ գրավադրվող գույքի նախնական գնահատման եւ նոտարական վավերացման ծախսերը հոգում է բանկը»,- ասված է հաղորդագրությունում:
Ակցիայի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման եւ կառուցապատման վարկեր են տրամադրվում մինչեւ 180 ամիս, իսկ անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր եւ չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:
Ակցիան գործում է մինչեւ 2018թ. հունիսի 30-ը:
Ակցիայի մանրամասները հասանելի են այստեղ:
Վերջին լուրեր
05.05.2025 | 23:00 Հոդվածներ
Արտեմ Ղուկասյան. HR ոլորտը բաց է ոչ միայն հումանիտարների համար
05.05.2025 | 10:58 Visa Voice
Visa-ն եւ ԱրմՍվիսԲանկը գործարկում են Visa B2B Connect-ը Հայաստանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: