Գյուղոլորտում զսպանակված մեծ ներուժ կա, ասել է վարչապետը

16.05.2018 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Արթուր Խաչատրյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանին, ասել է, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ուղղություն է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների առկայությունը հնարավորություն կտա, որ այդ զսպանակը բացվի, եւ ոլորտում իրական ու որակական փոփոխություններ տեղի ունենան:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ գյուղատնտեսական վարկերի հետ կապված խնդիրների լուծումը:


Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Իգնատի Առաքելյանին համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ նորանշանակ նախարարի հետ հասցրել են քննարկել գյուղատնտեսության առաջնահերթությունները, փոխանցվել են բոլոր ծրագրերը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստ է աջակցել նրան:
Դիտում՝ 1583

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW