Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր վազորդներ: Բանկում նշել են, որ 2-12 տարեկան երեխաները մարաթոնի շրջանակում հաղթահարել են 1 կմ երկարությամբ վազքուղին, իսկ մեծահասակներն ուժերը չափել են 5 եւ 10 կմ վազքուղիներում, ինչպես նաեւ էստաֆետում:«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է, որն ուղղված էր առողջ ապրելակերպի խրախուսմանը եւ սպորտի հանրայնացմանը: Բանկի աջակցությամբ օրերս մեկնարկել է եւս մեկ լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակում մարզահրապարակներ են կառուցվելու թե՛ Երեւանում, թե՛ մարզերում»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը՝ հավելելով, որ սիրողական վազքի այս մարաթոնին բանկը հանդես է գալին նաեւ որպես մասնակից:«Նման նախագծերի իրականացման հարցում Կոնվերս Բանկի հետ համագործակցում ենք արդեն երկրորդ տարին՝ ոչ միայն քարոզելով առողջ ապրելակերպ, այլեւ հնարավորություն ստանալով օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Բանկի հովանավորությամբ իրականացված Converse Bank Yerevan Spring Run 2018-ի ամբողջ հասույթը կուղղվի «Հայ մայրեր» ՀԿ-ի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկ շահառուների աջակցմանը»,- տեղեկացրել է վազքի կազմակերպիչ Անահիտ Ադամյանը: Tweet Դիտում՝ 9768