Երեւանը նոր թափ կհաղորդի հայ-մոլդովական կապերին

14.05.2018 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Իգոր Դոդոն #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կարեւորել են երկկողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Սոչիում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը եւ ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին:

«Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարեւորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Մոլդովայում դեսպանություն բացելու որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

Իգոր Դոդոնն էլ հույս է հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել եւ ընդլայնվել:
Դիտում՝ 3971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW