Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյան-Տիգրան Սարգսյան հանդիպումը

14.05.2018 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տիգրան Սարգսյան #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթաժողովի օրակարգային հարցերին:

Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Հիշեցնենք, որ մինչ Սոչի մեկնելը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՀ-ում Հայաստանը ներկայացնող ղեկավարի (Տիգրան Սարգսյանի – խմբ.) եւ, ընդհանուր առմամբ, միջազգային ինստիտուտներում թիմը փոփոխության ենթարկելու հարցին, ասել էր.

«Կարծում եմ՝ որոշակի կադրային փոփոխություններ կլինեն, սակայն, եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության շունչը փոխվի, ապա այն կփոխվի դեպի լավը»:
Դիտում՝ 4446

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW