Փաշինյանը Սոչի է մեկնում «լսելու, ծանոթանալու եւ ինչ-որ բան առաջարկելու»
12.05.2018 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ես գնում եմ լսելու, ծանոթանալու եւ ինչ-որ բան առաջարկելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարծում, որ Եվրասիական տնտեսական միությունն իրացրել է այն ներուժը, որն ունի։ Բոլոր խնդիրներն այստեղից են առաջանում։ Նոր մարդու ներկայությունը այս կառույցում նոր խթան կհաղորդի խնդրի լուծման համար։ Այս համատեքստում իմ դերը ես տեսնում եմ այդ օրակարգի շուրջ աշխատելը եւ այն ներուժի իրագործումը, որը կա Եվասիական տնտեսական միությունում»,- նշել է նա:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ) Հայաստանը ներկայացնող ղեկավարի (Տիգրան Սարգսյանի – խմբ.) եւ, ընդհանուր առմամբ, միջազգային ինստիտուտներում թիմը փոփոխության ենթարկելու հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Կարծում եմ, որոշակի կադրային փոփոխություններ կլինեն, սակայն, եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության շունչը փոխվի, ապա այն կփոխվի դեպի լավը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: