Վարդանյանն ու Աֆեյանը շնորհավորել են Փաշինյանին

08.05.2018 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Նիկոլ Փաշինյան
Գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն այսօր հանդես են եկել հատուկ ուղերձով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, գործարարները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով, «որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին»:

«Այսօր երիտասարդ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր ղեկավարություն, որին վստահված է կառուցել բարեկեցիկ երկիր՝ մարդասիրական արժեքներով, հանուն ազատության եւ հավասար հնարավորությունների՝ համախմբելով բոլորի ջանքերն ու ունակությունները:  

Ընդամենը երկու տարի է մնացել 2020 թվականին: Չնայած լավագույն արդյունքի հասնելու համար երկու տարին կարճ ժամանակ է, բայց գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ռեսուրսներն արդեն առկա են եւ կարող են օգտագործվել նպաստելու առաջընթացի արագացմանը: Այն ոլորտները, որոնք մենք նախանշել էինք 2003թ.` կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, շարունակում են մնալ կենսական Հայաստանի զարգացման համար: Օրենքի գերակայությամբ եւ հավասար հնարավորություններով զարգացող միջավայրում այս ոլորտները կարող են դառնալ Սփյուռքի եւ միջազգային աշխարհի ներգրավվածության եւ Հայաստանի ու Արցախի զարգացման ու կայունության արդյունավետ ուղղություններ»,- ասված է ուղերձում:

Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի ուղերձին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 6747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW