ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է վերջին երկու տարվա գործունեությունը: Banks.am-ն առանձնացրել է կատարված աշխատանքի առավել ուշագրավ կետերը:- Հայկական շուկա է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն (Armenia Aircompany, Brussels Airways, Qatar Airways, Wataniya Airways, Germania Fluggesellschaft, Arkia Israeli Airlines, Cham Wings, Air Cairo, Turkmenistan Airlines, Red Wings, Nordwind Airlines, Pobeda), բացվել է 12 նոր երթուղի (Լիոն, Բրյուսել, Դոհա, Քուվեյթ, Բեռլին, Պրահա, Թել Ավիվ, Դամասկոս, Շարմ էլ Շեյխ, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Աստանա) եւ շուկա է հետ վերադարձվել երկու ավիաընկերություն (Belavia, Czech Airlines): - Հայաստանի օդային մայրուղիներով իրականացված տարանցիկ չվերթները քանակը եւս կտրուկ աճ է գրանցել: - Վերանայվել է ՀՀ-ում գործող ենթաօրենսդրական դաշտը՝ կրճատելով թույլտվությունների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը: - Ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը: Ավիաընկերությունները, ներդրված հայեցակարգի շնորհիվ, հնարավորություն ունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր կետից եւ չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով: 05.05.2018 | 10:31 Հայաստանի երկինքը կսպասարկեն ուղղաթիռները - «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումն իրականցվում է 50% զեղչով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն անվճար է։ - Նախաստորագրվել է «ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին» համաձայնագիրը, որի կնքման արդյունքում՝ ՀՀ-ն կազատականացնի շուկան ԵՄ բոլոր անդամ-պետությունների հետ եւ ՀՀ-ում կներդրվեն ԵՄ գործող չափանիշները՝ ապահովելով կանխատեսելի բիզնես միջավայր ավիաընկերությունների համար։- Մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում կատարված փոփոխությունների արդյունքում հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները եւ փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը եւ այլն:- Վերջնականացման փուլում է չվերթների իրականացման թույլտվությունների ստացման համար հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրումը, որը կնպաստի վարչարարական բեռի նվազեցմանն ու ընթացակարգային հետաձգումների կանխմանը: - Արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստան եւ սկսել աշխատել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններում, եւս 50 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար: - Հայաստանում առաջին անգամ մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացները, առաջին անգամ օդապարիկ է գրանցվել Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում, առաջին անգամ ուղղաթիռներով չվերթներ կիրականացվեն Հայաստանի երկնքում: Tweet Դիտում՝ 1722