Ինեկոբանկը, ընդառաջ գնալով հաճախորդների պահանջներին, բարելավել է 1 CLICK օնլայն վարկի տրամադրման պայմանները՝ առավելագույն սահմանաչափը սահմանելով մինչեւ 2 500 000 դրամ։ Ինչպես նախկինում տեղեկացվել է, տվյալ վարկատեսակը տրամադրվում է օնլայն եղանակով՝ առանց երաշխավորի ու եկամուտը հաստատող փաստաթղթերի։ Վարկը տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում՝ մեկ քլիքով, եւ գումարն անմիջապես տրամադրվում է հաճախորդի բանկային հաշվին։ 1 CLICK օնլայն վարկը հասանելի է Ինեկոբանկի հաճախորդներին InecoOnline եւ InecoMobile համակարգերի միջոցով։ Հաճախորդները կարող են նաեւ գրանցվել առցանց եւ օգտվել վարկից այս հղման միջոցով:Վարկի տրամադրման գործընթացին կարող եք ծանոթանալ՝ դիտելով այս հոլովակը, իսկ սակագներին եւ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին՝ թվային ուղիներով: Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել էմինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածնը որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով: Tweet Դիտում՝ 9522