Migom դրամական փոխանցումների համակարգը համաձայնագիր է ստորագրել “Հայփոստի” հետ

26.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Եվրոտրաստ” բանկին պատկանող Migom դրամական փոխանցումների համակարգը գործընկերական համաձայնագիր է ստորագրել “Հայփոստ”-ի հետ:

Ինչպես ասվում է “Եվրոտրաստի” հաղորդագրության մեջ, “Հայփոստի” հետ համագործակցությունը հնարավորություն կատ հաճախորդներին իրենց դրամական միջոցները փոխանցել Հայաստանում գործող 900 փոստային բաժանմունքների միջոցով, իսկ Migom-ին` ծառայություններ մատուցել ողջ հանրապետության տարածքում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ Migom համակարգի հետ Հայաստանում համագործակցում են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը, “Հայէկոնոմբանկը”, “Արցախբանկը”, “ԲՏԱ-Ինվեստ Բանկը” եւ “Կոնվերսբանկը”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8705

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW