ՀՀ Կենտրոնական բանկն ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները: «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության եւ Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները:Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքը:Անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 168,1 գ, տրամագիծը՝ 63,0 մմ, քանակը՝ 300 հատ:Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է:Հատվել է Լիտվայի դրամահատարանում:«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը՝ ճակատամարտի քարտեզի համապատկերին:Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված՝ արծվի քանդակային պատկերով:Անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 33,6 գ,տրամագիծը՝ 40,0 մմ, քանակը՝ 500 հատ:Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է:Հատվել է Լիտվայի դրամահատարանում:«2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը եւ գնդակի պատկեր: Անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 20,0 գ, տրամագիծը՝ 38,6 մմ, քանակը՝ մինչեւ 5000 հատ:Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները:Հատվել է Geiger Edelmetalle ընկերության դրամահատարանում (Գերմանիա): Tweet Դիտում՝ 2712