ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարությունը

02.05.2018 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր հաղորդագրություն է տարածել վարկերի մարումների ժամկետների վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 2-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչեւ 2018թ. մայիսի 31-ը ներառյալ: Նշված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն դասակարգվի եւ չեն կիրառվի տույժեր եւ տուգանքներ: Իսկ արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի արտոնյալ ժամկետները կհետաձգվեն մինչեւ մայիսի 18-ը ներառյալ (Classic քարտերի համար նախատեսված մայիսի 5-ի, Gold քարտերի՝ մայիսի 10-ի եւ Infinite քարտերի՝ մայիսի 15-ի փոխարեն):

Տեղեկացնում ենք նաեւ, որ վարկի մարումները կարող եք իրականցնել ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաեւ Telcell, Easy Pay վճարային տերմինալների միջոցով եւ օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ եւ Մոբայլ բանկ ծառայություններից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 25803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW