Գնացքները չեն երթեւեկի մինչեւ գծերի արգելափակման վերացումը

02.05.2018 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հարավկովկասյան երկաթուղի» #գնացք
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն, քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների եւ ներհանրապետական ուղեւորափոխադրումների իրականացումը՝ մինչեւ արգելափակումների վերացումը:

«ՀԿԵ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղեւորների եւ բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի միջամտությունը:

Գնացքների շարժը կասեցված է, այդ թվում՝ երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW