Evocabank-ը վարկերի մարումների հետ կապված հայտարարություն է արել

02.05.2018 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #վարկ
Evocabank-ը տեղեկացնում է, որ 2018թ. մայիսի 2-ից մինչեւ մայիսի 14-ը ներառյալ բոլոր տեսակի վարկերի ժամանակացույցերով նախատեսված մարումները հաճախորդները կարող են իրականացնել մինչեւ մայիսի 14-ը ներառյալ:
 
«Մինչեւ մայիսի 14-ը վճարում կատարելու դեպքում, այն չի համարվի ուշացված, վարկը չի դասակարգվի, եւ դրա նկատմամբ տույժեր եւ տուգանքներ չեն կիրառվի»,- նշել են բանկում:
 
Evocabank-ում հիշեցրել են, որ վարկի մարումները կարելի է իրականացնել՝

- EvocaTouch հավելվածի միջոցով,
- Բանկի մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-17:00-ը,
- Telcell, EasyPay, Idram Payment System եւ MobiDram համակարգերի տերմինալներով:
Դիտում՝ 2418
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW