ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ընտրվելու դեպքում կցանկանա ձեւավորել «համաձայնության կառավարություն»:Այդ մասին նա ասել է Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը՝ պատասխանելով պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին այն մասին, թե ովքեր են զբաղեցնելու առանցքային պաշտոնները նոր կառավարությունում:«Ուզում եմ հստակ ասել, որ մեր նպատակը կառավարության նոր կազմով մեկ ուժի հաղթանակը եւ մեկ այլ ուժի պարտության ձեւակերպելը չէ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտել է, որ ցանկանում է ձեւավորել «համաձայնության կառավարություն» եւ հույս ունի, որ դա հնարավոր կլինի:Նա պաշտոնների թեկնածուների կոնկրետ անուններ չի նշել, պատճառաբանելով դա նրանով, որ շատ բան կախված կլինի մայիսի 1-ին կայանալիք քաղաքական ուժերի քվեարկությունից:«Շատ կարեւոր է լինելու հասկանալ կողմ քվեարկողների մոտիվացիան», - ասել էՆիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 8721