ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Ոստիկանությունում պարզաբանել են, որ խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով եւ կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթեւեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետեւանքով: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու, եւ վարչական իրավախախտումներ կատարած անձիք ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում:Որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Tweet Դիտում՝ 3017