Կարեն Կարապետյանը կհամակարգի տնտեսական բլոկը
20.04.2018 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կարեն Կարապետյանն այսօր տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:
«Աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, եւ շատ հասցեական պետք է աշխատենք: Գործընկերներից ակնկալում եմ, որ ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը: Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել եւ պետք է այդպես շարունակենք: Բոլոր ծրագրերը մեզ համար կարեւոր են», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: