Հայտնի է «Հարց ուղղեք Կյել Նորդստրյոմին» մրցույթի հաղթողը

20.04.2018 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կյել Նորդստրյոմ
Skill.am առցանց հարթակը եւ Մեդիամաքսն ամփոփել են ապրիլի 9-ին հայտարարված «Հարց ուղղեք Կյել Նորդստրյոմին» մրցույթի արդյունքները:

Մայիսի 17-ին Երեւանում ելույթ կունենա շվեդ հայտնի տնտեսագետ, Funky Business - Talent Makes The Capital Dance («Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին») եւ Karaoke-capitalism («Կարաոկե-կապիտալիզմ») բեսթսելերների համահեղինակ Կյել Նորդստրյոմը (Kjell A. Nordstrem):

Լավագույնն է ճանաչվել ֆինանսական վերլուծաբան Լիլիթ Սինանյանի հարցը: Այն այսօր հնչել է Կյել Նորդստրյոմի հետ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցի ընթացքում, որը մոտ ապագայում կհրապարակվի Banks.am կայքում:

Լիլիթ Սինանյանը Skill.am-ից կստանա Կյել Նորդստրյոմի հետ հանդիպման բիզնես դասի հրավեր:
Դիտում՝ 4754

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW