Ադրբեջանի Ազգային բանկը քննարկում է երկրի բանկերից մեկի կապիտալում մասնակցելու ՎՏԲ-ի ներկայացրած հայտը

20.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային բանկ քննարկում է երկրի բանկերից մեկի կապիտալում մասնակցելու ՎՏԲ-ի ներկայացրած հայտը, հայտնել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Կոստինը չի հայտնել բանկի անվանումը, նշելով միայն, որ այն պատկանում է Ադրբեջանի խոշորագույն բանկերի տասնյակին:

ՎՏԲ ղեկավարն ասել է, որ բանակցություններ են վարվում Ղազախստանում բանկ ձեռք բերելու վերաբերյալ, միաժամանակ չբացառելով, որ այնտեղ կարող բանկ բացվել “զրոյից”: Բացի այդ, ՎՏԲ-ն բանակցություննեչ է վարում Ուզբեկստանում եւ Ղրղզստանում բանկեր ձեռք բերելու վերաբերյալ:

Կոստինը նշել է, որ “մինչեւ 2008 թ. կեսը ՎՏԲ-ն մտադիր է բանկեր բացել ԱՊՀ բոլոր այն երկրներում, որտեղ մենք դեռեւս ներկայացված չենք”:

Դիտում՝ 7584

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW