Արարատբանկը վեցերորդ անգամ արժանացել է Commerzbank-ի մրցանակին
16.04.2018 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ

«Վեցերորդ անգամ անընդմեջ այս մրցանակը բանկին շնորհվում է SWIFT փոխանցումների բարձր՝ 100%-անոց որակ ապահովելու համար: 2017թ. Արարատբանկը դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է փոխանցումների արագ մշակման ավտոմատ համակարգի կատարելագործման եւ առավելագույն կարճ ժամկետում փոխանցումները շահառուներին հասանելի դարձնելու շնորհիվ»,- նշել են բանկում:
Այս առիթով Արարատբանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը:
«2017թ. մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը զուգահեռ՝ ապահովել ենք նաեւ փոխանցումների ծավալի 80% աճ: Վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ այսուհետ եւս բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման որակը»,- ասել է նա:
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: