Ամերիաբանկը Commerzbank-ի կողմից տասներորդ մրցանակին է արժանացել

13.04.2018 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Commerzbank
Ամերիաբանկը տասներորդ անգամ Commerzbank-ի կողմից արժանացել է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող STP Award  մրցանակին:

Բանկում նշել են, որ STP Award 2017 Excellent Quality մրցանակը շնորհվել է 2017թ. ընթացքում հաճախորդների եւ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար:

«Commerzbank-ի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին՝ միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն՝ փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով, որն ապահովում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն STP (Straight Through Processing)»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW