Ադրբեջանի ֆինանսների նախարարը հանդիպել է Citigroup-ի եվրոպական ղեկավարի հետ
20.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Բաքվում ընդունել է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով Citigroup-ի ավագ գործադիր տնօրեն Ուիլյամ Միլսային:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Citigroup-ի հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում եվրոպարտատոմսերի առաջին թողարկումը, ինչպես նաեւ Ադրբեջանում Citigroup-ի գործունեության հետագա ընդլայնումը:
2005-2006 թթ. Citigroup-ը մասնակցել էր Ադրբեջանին Moody’s Investors Service-ի կողմից երկրորդ վարկային վարկանիշի ստացման գործընթացին: Citigroup-ն ընտրվել է որպես Ադրբեջանի մենեջեր առաջին եվրոպարտատոմսերի թողարկման գործում, որոնք նախատեսվում է միջազգազգային ֆինանսական շուկաներում տեղակայել ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: