Իրանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ հայ-իրանական ապրանքաշրջանառության տարեկան ծավալը կարելի է հասցնել $1 միլիարդի

20.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախագահել են Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթթակին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բացելով նիստը, Արմեն Մովսիսյանը հիշեցրել է, որ 2007 թ. մարտի 19-ին երկու երկրների նախագահաների ներկայությամբ կայացավ Իրան-Հայաստան գազատարի բացումը, “որը պատմական իրադարձության դարձավ, նոր էջ բացելով երկկողմ հարաբերություններում”:

Արմեն Մովսիսյանը նշել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը “նպատակամղված եւ արդյունավետ աշխատանք է տանում, որի արդյունքները գոհացնում են եւ հուսադրում”:

Մանուչեր Մոթթակին հայտնել է, որ ստորագրման է պատրաստվում Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրային ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը:

“Եթե 2005 թ. մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել էր $180 մլն, ապա 2006 թ. այդ ցուցանիշը գերազանցեց $200 մլն, սակայն այդ ցուցանիշը չի կարող գոհացնել մեզ, քանի որ այն չի համապատասխանում առկա ներուժին”,- հայտարարել է Իրանի ԱԳն ղեկավարը: Նրա խոսքերով, “այս տարի հարկավոր է այս ցուցանիշը հասցնել $500 միլիոնի, չնայած փորձագետները նշում են տարեկան ծավալ $1 մլրդ հասցնելու հնարավորությունը”:

Մանուչեր Մոթաքքին ողջունել է գարնանը ստորագրված համաձայնագիրն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի համատեղ կառուցման մասին եւ Հայաստանում Ռուսաստանի մասնակցությամբ նավթամշակման գործարանի կառուցման մասին տարվող բանակցությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ երկաթգծի հնարավոր կառուցմանը վերաբերող ուսումնասիրությունները:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW