«Լեգելատա»-ն լավագույնն է՝ ըստ Acquisition International-ի

10.04.2018 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լեգելատա #Գոռ Մարգարյան #Acquisition International
Ֆինանսական ոլորտի հեղինակավոր Acquisition International ամսագիրը «Լեգելատա»-ն ճանաչել է 2017թ. լավագույն իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունը միջազգային բանկային եւ ֆինանսական գործարքների ոլորտում։

«Լեգելատա»-ում նշել են, որ մրցանակը հանձնողները հաշվի են առել միջազգային բանկային եւ ֆինանսական գործարքներում ընկերության հարուստ փորձը: Հաշվի է առնվել նաեւ գործարքներում «Լեգելատա»-ի ներգրավածծությունը. ընկերությունը միայն 2017-ին մասնակցել է ավելի քան $100 մլն արժեքով բանկային եւ ֆինանսական գործարքների իրավական աջակցությանը։  

«Մրցանակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի ակտիվ եւ շարունակաբար բարձրացնել մեր ստանդարտները եւ որակը ոլորտում առաջատարի պատիվը պահպանելու համար։ Մեր հիմնական շարժիչ ուժը մեր հաճախորդի համար հարմարավետ, պրակտիկ եւ ցածր ռիսկային իրավական պայմաններով գործարք կայացնելու ձգտումն է»,- ասել է «Լեգելատա»-ում բանկային եւ ֆինանսական ոլորտը համակարգող գործընկեր Գոռ Մարգարյանը։

«Լեգելատա»-ն հիմնադրվել է 2010թ. եւ այժմ գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն մասնագիտանում է ներդրումների, ձեռքբերումների եւ կլանումների, բանկային եւ ֆինանսական գործարքների ոլորտում, ինչպես նաեւ միջազգային հարկային, կորպորատիվ եւ մտավոր սեփականության իրավունքի բնագավառներում։
Դիտում՝ 7732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW