2007 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 11.2%
20.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 20 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 11.2%,:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-հունիս ամսիներին կազմել է 944845.7 մլն դրամ:
2007թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 327954.9 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 1.4%-ով:
Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-հունիս ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 20.5%-ով` կազմելով 71344 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 22.1 %-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52491 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 88961 դրամ (աճը` 20.1%):
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: