Evocabank-ը գարնանային ավանդային ակցիա է գործարկում

09.04.2018 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ակցիա
Evocabank-ը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ից մայիսի 31-ը բանկում ավանդ ներդրած անձիք հնարավորություն կստանան մասնակցելու վիճակահանության եւ շահելու 3 iPhone X-երից մեկը:

Բանկում նշել են, որ ակցիային մասնակցում են ապրիլի 9-ից մայիսի 31-ը 1 մլն դրամ, 2 000 դոլար/եվրո կամ 100 000 ռուբլի գումարով Դասական կամ EvocaOnline ավանդ ներդրած բոլոր ավանդատուները՝ անկախ ներդրված արժույթից եւ բանկում այլ ավանդ ունենալու փաստից:

Խաղարկությունը կկայանա հունիսի 15-ին: Վիճակահանությանը կմասնակցեն միայն այդ պահին սրահում ներկա գտնվող ավանդատուները:
Դիտում՝ 2249

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW