Հայաստանում հայոց թագավորների, թագուհիների եւ այլ պատմական թեմաներով հուշանվերների նոր արտադրություն է սկսվում՝ «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ: Թեմատիկ հուշանվերները շուկայում կլինեն ապրիլի կեսերին։ Ծրագրի գաղափարը ՀՀ վարչապետ, «Բիզնես Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանինն է։«Զբոսաշրջիկները մեր երկրից կկարողանան մեկ կտոր Հայաստան տանել իրենց հետ»,- թեմատիկ հուշանվերների նոր արտադրության մասին պատմել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: Տիգրան Մեծի, Փառանձեմ թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով 15 տեսակի հուշանվերներ շուտով ներկայացված կլինեն զբոսաշրջային մի շարք վայրերում: 02.08.2017 | 15:42 Հուշանվերներ՝ հայոց արքաների խորհրդանիշերով Արքաներին եւ թագուհիներին հուշանվերների վրա պատկերելու գաղափարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելության ժամանակ է ծնվել: Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ անցած տարվա օգոստոսին վարչապետի խորհրդով այցելել էին թանգարան եւ Հայկ Դեմոյանի հետ զրույցի ժամանակ նրանց ուշադրությունը գրավել էին հայ թագավորներով բացիկները:«Մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, բոլորը պետք է այս թագավոր-թագուհիներից ունենան եւ ոչ միայն հայերը, այլեւ տարբեր ազգերը: Որոշեցինք պատրաստել այնպիսի ապրանքներ, որոնք կկարողանանք ներկայացնել զբոսաշրջիկին, իսկ նրանք էլ մի կտոր Հայաստան իրենց հետ կտանեն»,- ասել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ ծրագիրն իրականացնում է «47 դիզայն» ընկերությունը, որը մշակել է հուշանվերների կերպարների պատկերները եւ արդեն սկսել արտադրությունը։ Դիզայներ Գայանե Դանիելյանը հատուկ այս նախագծի համար մշակել է «Թագ» ապրանքանիշը եւ տրամադրել անհատույց օգտագործման։ Նախագծի համար հատուկ երաժշտություն է գրել Սերժ Սիմոնյանը (DJ Serjo): «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանի խոսքով՝ նպատակ ունեն հուշանվերները ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրից դուրս: Հուշանվերները կարտահանվեն Միացյալ նահանգներ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Սկիզբը, սակայն, Հայաստանում կմեկնարկվի: Բիզնես Արմենիան՝ ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու եւ այլ կառույցների հետ համագործակցությամբ 50 վաճառակետեր է հատկացրել զբոսաշրջային վայրերում՝ պատմամշակութային հուշարձանների հարեւանությամբ։ Բիզնեսը լավ զարգանալու դեպքում էլ, ըստ նախագիծն իրականացնողների, «Թագ» ապրանքանիշի ներքո այլ թեմաներ չեն ընդգրկվի, քանի որ անունն էլ արդեն հուշում է, որ միայն թագավորներն են լինելու: Ապագայում կավելանա եւս 7 թագավոր: «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանի խոսքով՝ «Թագ» ապրանքանիշը ստեղծել են, որպեսզի հուշանվերները հենց մեկ ընդհանուր բրենդի ներքո լինեն: Ի տարբերություն շուկայում արդեն գործող նմանատիպ հուշանվերների՝ մեկ ամբողջական թագուհի-թագավոր շարքով նմանատիպ նախագիծ շուկայում դեռ չի եղել:Խոստանում են՝ հուշանվերները հարմար կլինեն «բոլորի գրպանին», Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ նույնիսկ քիչ ծախսող զբոսաշրջիկը կգնի որեւէ մի նմուշ. գոնե ամեն մի զբոսաշրջիկը մի ապրանք ունենա: 27.10.2017 | 09:54 Հուշանվերներ, որոնք ճանաչելի են դարձնում Հայաստանը Ի սկզբանե նպատակը հենց բոլորին հասանելի հուշանվերներ ստեղծելն էր, գինը՝ սկսած 200 դրամից մինչեւ 5000: Բոլոր ապրանքները նույն գնով կվաճառվեն ամենուր, հնարավոր կլինի գնել նաեւ առցանց տարբերակով: Քանի որ նպատակը մատչելի ապրանքներ ներկայացնելն էր, այդ պատճառով նախագծում ընդգրկել են ոլորտում ամենաընդունված եւ էժան ապրանքանիշերը՝ բաժակ, ափսե, կրծքանշան, մագնիս, էջանշան, շապիկ, նոթատետրեր: Նախագիծն իրականացնողների խոսքով՝ հայկական թեյի եւ շոկոլադի տարբերակն է միայն ռիսկային, նրանք, սակայն, պատրաստ են փորձարկումների: Հուշանվերներն ուղեկցվում են եռալեզու տեղեկատվությամբ։ Ըստ Արմեն Ավակ Ավակյանի՝ դրանք, մասնավորապես, զբոսաշրջիկների հետ մեկ ընդհանուր ձայնով են «խոսելու» Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին: «47 դիզայն» ընկերությունը տարբեր ոճերի հուշանվերների արտադրություն է իրականացնում 2015-ից։ Ստեղծվող նմուշների վրա աշխատում են պատմաբաններ, հոգեբաններ, դիզայներներ, նկարիչներ, 3D մոդելավորողներ։ Նախագծի համար ընտրել են գործող 3 արտադրամաս, որոնցում 22 նոր աշխատատեղ է ստեղծվել։ Tweet Դիտում՝ 3602