ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Արմսվիսբանկը 2,3 մլրդ դրամ է ներգրավել
03.04.2018 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.1zoom.me

ՎԶԵԲ-ում նշել են, որ սա առաջին հակադարձ ռեպո գործարքն է Արմսվիսբանկի հետ:
«Գործարքը երաշխավորվում է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացված առաջատար կազմակերպություններից մեկի՝ Frontclear-ի կողմից, որը հիմնադրվել է եվրոպական կառավարությունների եւ զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից: Նշենք, որ վերոնշյալ գործարքը Frontclear ընկերության երաշխավորությամբ իրականացված առաջին գործարքն է Հայաստանում:
Արմսվիսբանկը դինամիկ զարգացող ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 2004թ.: Բանկը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիթ բանկի սկզբունքներին, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի ֆինանսական հատվածում բրոքերային ծառայություններին եւ իրացվելիության կառավարմանը»,- ասված է հաղորդագրությունում:
ՎԶԵԲ-ում նշել են, որ գործարքն ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ իրականացվել է ՎԶԵԲ-ի եւ Արմսվիսբանկի միջեւ 2018թ. հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում:
Գործարքը հնարավոր է դարձել ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ:
«Դրամով արտահայտված ռեպո շուկայում գործունեության ծավալումը մեծ ազդակ է իշխանություններին եւ միջազգային ներդրողներին, որ ՎԶԵԲ-ը ոչ միայն տրամադրում է տեխնիկական աջակցություն տեղական դրամական շուկաների զարգացման համար, այլեւ հանդիսանում է այդ շուկաների մասնակից»,- ասված է հաղորդագրությունում:
Frontclear-ը ֆինանսական շուկաների զարգացման հաստատություն է, որը կենտրոնացած է զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներում (EMDC) կայուն եւ ընդգրկուն միջբանկային շուկաների կատալիզացիայի վրա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: