Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ողջունել է Հայաստանում համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22 թթ. զարգացման ծրագիրը: Այս մասին ասված է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՀ աշխատակազմի՝ մարտի 14-28-ին Երեւան կատարած այցի արդյունքներով: Այցի նպատակն էր նաեւ քննարկել Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագիրը: 15.09.2017 | 16:24 ԱՄՀ-ն կարեւորում է ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները «Օրակարգը համապատասխանաբար նպատակադրում է ավելի բարձր եւ ավելի ներառական աճի խթանումը: ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը: Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք 2018թ. մնացած ժամանակահատվածում եւ միջնաժամկետ հեռանկարում քաղաքականությունների եւ գործողությունների վերաբերյալ: Լավ առաջընթաց է գրանցվել բարեփոխումների առաջնահերթությունները եւ քաղաքականությունները բնորոշելու ուղղությամբ՝ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանման համար: Քննարկումները կշարունակվեն առաջիկա ամիսներին»,- ասված է հայտարարությունում: Այցի ընթացքում ԱՄՀ թիմը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Tweet Դիտում՝ 5747