Այսօր ամփոփվել են ՎՏԲ–Հայաստան Բանկի եւ Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, եւ հաղթողները պարգեւատրվել են: #երբերազանքներնիրականանումեն ակցիան անցկացվել է 2017թ. նոյեմբերի 15-ից 2018թ. փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար: Պայմանների համաձայն՝ ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Visa քարտապանները, որոնք համապատասխան ժամանակահատվածում կատարել են 300,000 դրամ եւ ավելի գումարի անկանխիկ վճարումներ Հայաստանի եւ արտերկրի առեւտրի եւ սպասարկման կետերում ու ինտերնետում, մասնակցել են 8 iPad new-ի եւ 2 գլխավոր մրցանակի` դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը՝ 2 անձի համար) խաղարկությանը:Բանկում նշել են, որ խաղարկությունը տեղի է ունեցել Hilton հյուրանոցում մասնակիցների ներկայությամբ եւ ուղիղ եթերով հեռարձակվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում: Հաղթողները որոշվել են պատահականության սկզբունքով: 8 iPad new-ն շահել են բանկի քարտապաններ Հայկ Հայրապետյանը, Նարեկ Ղուշչյանը, Գոռ Մակարյանը, Հարութ Գրիգորյանը, Ամալյա Կիրակոսյանը, Տիգրան Մարգարյանը, Հայրիկ Ստեփանյանը եւ Ալվարդ Զաքարյանը:Գլխավոր մրցանակների՝ Դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) հաղթողներ են դարձել բանկի քարտապաններ Հերմինե Ամիրբեկյանը եւ Արմեն Սարգսյանը:«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է բանկի քարտապանների շրջանում քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրության ավելացումը եւ հաճախորդների հավատարմության բարձրացումը:Ամեն տարի նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող հաճախորդների թվի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջված լինելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 11719