Մեկնարկում է FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդին» դիմելու նոր փուլը

28.03.2018 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#FAST
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է «Հաջորդ սերնդի խորհրդին» դիմելու նոր փուլի մեկնարկի մասին:

«Հաջորդ սերնդի խորհրդին» միանալ կարող են երիտասարդ գիտնականները, տեխնոլոգիաների գծով մասնագետները, ձեռնարկատերերը, ովքեր իրենց ոլորտներում աշխատանքի ընթացքում ակնհայտ հեղինակություն են ձեռք բերել:

Հայտերը կարելի է լրացնել FAST-ի պաշտոնական կայքում:


«Նրանք կկարողանան զգալի ազդեցություն ունենալ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման վրա: Ակնկալվում է, որ իրենց ժամանակի որոշակի մասը կնվիրեն FAST-ի նախաձեռնությունների վրա աշխատանքին, ինչպես նաեւ առնվազն տարին մեկ անգամ կկարողանան այցելել Հայաստան՝ մասնակցելու Գլոբալ ինովացիոն ֆորումին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Դիտում՝ 9859

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW