«ԱԳԲԱ Լիզինգ»-ը եւ Հայաստանում «Դայմլեր Կոնցեռն»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը համատեղ իրականացրել են Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը:«Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն «ԱԳԲԱ Լիզինգ»-ի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝- Տարեկան 4,9% տոկոսադրույքով (դոլար),- Սկսած 10% կանխավճար,- 2 տարի մարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում: «Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, եւ մենք մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:««Ավանգարդ Մոթորս»-ը նույնպես ունի հատուկ կոմերցիոն առաջարկ. Սերվիս Փաթեթ, «թրեյդ-ին» տարբերակ, ապահովագրական հատուկ փաթեթ, թափքի վերասարքավորում, թափքի ձեւափոխում, ձեռքբերման հատուկ ֆինանսական պայմաններ: Առաջարկը հնարավորություն կընձեռի մոդեռնիզացնել տրանսպորտային պարկը»,- ասված է հաղորդագրութունում: «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք ամբողջովին հարմարեցված են հայաստանյան պայմաններին»,- ասել է «Ավանգարդ Մոթորս»-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:«ԱԳԲԱ Լիզինգ»-ը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է եւ հանդիսանում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինանսական խմբի անդամ: Tweet Դիտում՝ 4164