«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» հաքաթոնը, որը կանցկացվի ապրիլի 7-8-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ընդունում է մասնակցության հայտեր: Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա, որոնք կներկայացնեն ժյուրիին: Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 2-ը: Հայտը հասանելի է այստեղ: Հաղթողների համար սահմանված են 2 000 000 դրամ, 1 200 000 դրամ եւ 750 000 դրամ մրցանակներ: Մրցույթը կազմակերպում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն Լուսանկարը՝ Twitter Այն նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար եւ կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարները, մասնավորապես հետեւյալ ոլորտներում.- Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ- Տեղեկատվության որոնման բարելավում- Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանըՄրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տուրիստական շուկայում եւ կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ:Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Tweet Դիտում՝ 2866