«Իդրամ» հաշիվն արդեն հնարավոր է համալրել QIWI վճարային համակարգի կողմից սպասարկվող ավելի քան 100 հազ. տերմինալներից:«QIWI եւ «Իդրամ» վճարային համակարգերի համագործակցության ընդլայնման արդյունքում՝ Ռուսաստանում հասանելի է դարձել «Իդրամ» հաշվի համալրման շատ արագ եւ հարմարավետ եղանակ: Ավելի քան 100 հազ. տերմինալների վրա, որոնք սպասարկվում են QIWI համակարգի կողմից, արդեն հնարավոր է փնտրումով գտնել Idram-ը, մուտքագրել «Իդրամ» հաշիվը, որին իրականացվում է փոխանցումը, փոխանցվող գումարը եւ կատարել գործարքը: Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի, իսկ գործարքը հաստատելուց առաջ հնարավոր է ծանոթանալ ռուբլի-դրամ փոխարկման փոխարժեքին»,- ասված է հաղորդագրությունում: Ամիսներ առաջ QIWI-«Իդրամ» փոխարկման ծառայությունը գործարկվել էր նաեւ qiwi.com կայքով եւ QIWI դրամապանակով, իսկ մինչ այդ «Իդրամ»-QIWI-«Իդրամ» փոխարկման ծառայություններն արդեն հասանելի էին «Իդրամ»-ի պաշտոնական կայքում, դրամապանակում, մասնաճյուղերում եւ տերմինալներով:«Շնորհիվ «Իդրամ»-ի՝ QIWI միջազգային վճարային համակարգի հետ բազմակողմանի եւ արդյունավետ համագործակցության՝ երկու համակարգերի օգտատերերը Հայաստանում եւ Ռուսաստանում ձեռք են բերել էլեկտրոնային փողի փոխարկման եւ բազմաթիվ ծառայությունների համար վճարումների իրականացման հարմար ու մատչելի տարբերակներ»,- ամփոփել են «Իդրամ»-ում: Tweet Դիտում՝ 4895