ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին: Ծրագիրը ներկայացրել է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն:Կառավարությունում նշել են, որ համաձայնություն է տրվել նաեւ այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն: Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, եւ բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կունենան:Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Այն կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման եւ հասարակական նշանակության տարածքներ։Ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ եւ առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։ Tweet Դիտում՝ 4659