Ապրիլի 20-ից կմեկնարկի EvocaLAB 2-ը

22.03.2018 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#EvocaLAB #Evocabank
Evocabank-ում մեկնարկում է EvocaLAB 2 վերապատրաստման ծրագիրը՝ շրջանավարտների եւ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար:

Ինչպես Banks.am-ին հայտնել են բանկում, ծրագիրը կմեկնարկի ապրիլի 20-ին եւ կտեւի 3 ամիս:

Evocabank-ը ներկայացրել է ծրագրի ընձեռած հնարավորությունները երիտասարդներին՝

- Ձեռք բերել գիտելիքներ բանկային համակարգի մասին,
- Կիրառել տեսական գիտելիքները եւ ձեռք բերել փորձ ու հմտություններ,
- Պրակտիկա անցնել բանկի մասնաճյուղերում եւ գլխամասային գրասենյակում,
- Ծանոթանալ բանկի նորարար աշխատաոճին եւ ներքին մշակույթին,
- Աշխատանքի անցնել Evocabank-ում:

Ծրագրի հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 15-ը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 2190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW