ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Էքսպոն անցկացվում է մարտի 21-23-ը ՀՀ Կառավարության տանը: Այն կազմակերպվել է «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության ու Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: «Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի, որոնք նպաստում են երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, եւ արդեն երկու տարի հովանավորում է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը»,- նշել են բանկում:Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն է ընձեռված հենց տեղում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցուցասրահի մոտ, ձեւակերպել եւ ստանալ ուսանողական VISA քարտեր եւ Mastercard Gold քարտեր՝ երկու տարի անվճար սպասարկումով, ինչպես նաեւ դիմել վարկային հայտի համար եւ վայրկենական ստանալ վարկային որոշումը: Անվճար քարտերը տպագրվում են նույն պահին՝ այցելուների ներկայությամբ: 17.03.2018 | 10:58 ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր «Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում այնպիսի նախագծերի անցկացմանը, ինչպիսին է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին ոչ միայն ուսումնասիրել կրթական վերջին տեխնոլոգիաների եւ մշակումների աշխարհը, այլեւ ծանոթանալ այս կամ այն բուհերի առանձնահատկություններին եւ առավելություններին, համեմատել դրանք, անել եզրակացություններ եւ կատարել բուհի ճիշտ ընտրություն: Չէ՞ որ միայն որակյալ կրթությունն է երաշխավորում մրցունակ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ապագայում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը: Նրա խոսքով՝ «այս ցուցահանդեսը հատկապես կարեւոր է, քանի որ դրա շնորհիվ հարյուրավոր դիմորդներ եւ ուսանողներ Հայաստանից կստանան անվճար ուսուցման հնարավորություն Ռուսաստանի առաջատար բուհերում, ինչը, իհարկե, կամրապնդի երկու երկրների երիտասարդ սերնդի միջեւ հարաբերությունները»։ «Մաղթում ենք բոլոր մասնակիցներին նորանոր բացահայտումներ եւ հաջողություններ»,- հավելել է Իվան Տելեգինը:«Կրթություն XXI դար» ցուցահանդեսում ներկայացված են բուհերի ծրագրեր, լեզվական եւ այլ դասընթացներ դիմորդների համար, որոնք ցանկանում են սովորել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում: Այս տարի էքսպոյին մասնակցում է ավելի քան 70 կազմակերպություն, ընդ որում՝ 15-ից ավելի ՌԴ առաջատար համալսարաններ եւ ինստիտուտներ: Ցուցահանդեսի շրջանակում Երեւանի Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնը ներկայացնում է Ռուսաստանի առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագիր եւ անցկացնում է ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2018-2019 ուսումնական տարվա ուսուցման բոլոր մակարդակների համար: Այցելուները մանրամասն ծանոթանում են տարբեր բուհերի ծրագրերին, ընդունելության պայմաններին, մասնակցում սեմինարների եւ քննարկումների՝ իրենց հուզող կրթական թեմաների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 5558