ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր
17.03.2018 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, ցուցահանդեսը կգործի մինչեւ 2018թ. նոյեմբերի 20-ը: Ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես ամեն օր, բացի երկուշաբթիից (հանգստյան օր)՝ Իսահակյան 38 հասցեում:
Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) 1995 թվականին: Նկարը, որը 22 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, 2017թ. մարտին հայտնաբերվել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից:
Վերջին 8 ամիսների ընթացքում նկարը վերականգնվել է, ինչից հետո այն ստացել է իր սկզբնական տեսքը:
2017թ. նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն փոխանցել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: