Վրաստանի ժողովրդական բանկը հերքել է լուրերը իր բաժնետոմսերը ուկրաինական բանկին վաճառելու մասին

18.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի Ժողովրդական բանկը հերքել է ուկրաինական բանկերից մեկին իր բաժնետոմսերի վաճառքի մասին լուրերը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով “Վրաստանի-նորությունները”, Վրաստանի Ժողովրդական բանկում չեն բացառել, որ ընդհակառակը, մոտ ժամանակներում հենց այն կարող է ձեռք բերել ուկրաինական բանկերից մեկը:

Նախորդ շաբաթ “Ուկրգազբանկի” վարչության նախագահի տեղակալ Եգոր Ռուսինը հայտարարել էր, որ բանկը նախատեսում է մինչեւ տարեվերջ դուրս գալ Վրաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի շուկաներ:

“Խոսքը գնում է բանկային հաստատությունների ձեռք բերման մասին: Այդ բանկերից մեկը կլինի Վրաստանի Ժողովրդական բանկը”,- հայտարարել էր Ռուսինը:

Հունիսի սկզբի դրությամբ Վրաստանի Ժողովրդական բանկի ակտիվները կազմում էին $92.8 մլն:

 

Դիտում՝ 7612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW