JTI (Japan Tobacco International) ընկերությունը եւս մեկ անգամ հավաստագրվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում՝ իր աշխատակիցներին լավագույն արտոնությունների տրամադրման համար։ Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից իրականացված անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ընկերությունը իր աշխատողների համար ապահովում է գերազանց աշխատանքային պայմաններ։ JTI-ն ստացել է Թիվ 1 Լավագույն գործատու մրցանակը Հայաստանում, Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում՝ ցուցաբերելով իր հանձնառությունն աշխատակիցների զարգացումն ապահովելու հարցում:Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից իրականացվող ամենամյա միջազգային հետազոտությունները թույլ են տալիս գնահատել առաջատար գործատուներին ողջ աշխարհով, որոնք իրենց աշխատակիցների համար ապահովում են գերազանց աշխատանքային պայմաններ, կազմակերպության բոլոր մակարդակներում մշտապես զարգացնում են իրենց տաղանդներին եւ շարունակաբար ձգտում օպտիմալացնել աշխատանքային գործընթացները: JTI-ն այն եզակի ընկերություններից մեկն է, որը ստացել է 2018 Լավագույն գործատու բացառիկ մրցանակը Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում։ Լուսանկարը՝ JTI Լավագույն գործատու հավաստագրին արժանանալու համար կարեւոր հանգամանք է մասնակից ընկերությունների համապատասխանությունը ներկայացվող բարձր չափանիշներին։ Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների համար 2018 Լավագույն գործատու բացառիկ մրցանակին կարող են արժանանալ միայն այն կազմակերպությունները, որոնք տարածաշրջանի առնվազն չորս երկրներում ստացել են այդ հավաստագիրը: Բոլոր հավաստագրված երկրներում անկախ հետազոտությունների արդյունքում հաստատվել են վերջիններիս կողմից աշխատակիցներին առաջարկվող գերազանց պայմանները։ Այս առումով JTI-ը զբաղեցնում է իր ուրույն տեղը հավաստագրված Լավագույն գործատուների շարքում։Լավագույն գործատուների ինստիտուտը գնահատել է JTI-ի կողմից իր աշխատակիցներին տրամադրվող արտոնությունները ստորեւ նշված չափորոշիչների հիման վրա՝- Տաղանդների կառավարման ռազմավարություն;- Աշխատուժի պլանավորում;- Աշխատանքի ընդունման գործընթաց;- Ուսուցում եւ մասնագիտական զարգացում;- Կատարողականի կառավարում;- Ղեկավար հմտությունների զարգացում;- Կարիերայի եւ առաջխաղացման կառավարում;- Աշխատակիցների փոխհատուցում եւ արտոնություններ;- Մշակույթ:«JTI-ում մենք հոգատար ենք վերաբերվում մեր մարդկանց: Մենք մշտապես իրականացնում ենք աշխատողների աճին ու զարգացմանն ուղղված երկարաժամկետ ներդրումներ։ Մենք միշտ ուրախ է տեսնել մեր աշխատակիցների ձեռքբերումներն ու մասնագիտական աճը եւ հպարտ ենք, որ մեր ընկերությունը ճանաչվել է Թիվ 1 Լավագույն գործատուն Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում»,- ասել է JTI Կովկասյան տարածաշրջանի Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պիչկան:Լավագույն գործատուների ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Փլինքն էլ նշել է․ «Մեր լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ JTI ընկերությունը դասվում է այնպիսի գործատուների շարքին, որոնք նպաստում են աշխատանքային պայմանների բարելավմանը ողջ աշխարհով մեկ: Նրանց աշխատակիցները պատշաճ հոգատարության են արժանանում: Այժմ, երբ նրանց շնորհվել է Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների 2018 Լավագույն գործատուների հավաստագիրը, նրանք կարող են համոզված լինել, որ ընդգրկված են աշխարհի լավագույն առաջատար գործատուների բացառիկ խմբում։ Սա տոնելու առիթ է»։JTI-ի մասինJTI-ը, լինելով Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ, հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտ արտադրող ընկերություններից մեկը: Այն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, LD եւ Monte Carlo-ն: JTI-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է աշխարհի ավելի քան 120 երկրներում եւ ամբողջ աշխարհում ունի շուրջ 40 000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.jti.comԱշխատանքի եւ թափուր աշխատատեղի համար կարող եք այցելել՝ www.jobs.jti.com Tweet Դիտում՝ 13849