Բացվել է Հայէկոնոմբանկի «Մալաթիա» մասնաճյուղը

19.03.2018 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Ռուբեն Բադալյան #մասնաճյուղ
Այսօր բացվել է Հայէկոնոմբանկի «Մալաթիա» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 10/1 հասցեում:

Բանկում նշել են, որ հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչեւ 17:30-ը:

«Մենք մշտապես վերանայում ենք բանկի մասնաճյուղային ցանցը՝ ընտրելով առավել լուսավոր, ընդարձակ սրահներ, իհարկե, դիտակենտրոնում ունենալով մեր հաճախորդներին եւ նրանց պահանջմունքները: «Մալաթիա» մասնաճյուղի բացումը բանկի համայնքային եւ տարածաշրջանային ընդլայնման հերթական փուլն է: Տվյալ համայնքում թվով երկրորդ մասնաճյուղի առկայությունը հնարավորություն կտա հաճախորդների սպասարկումը դարձնել ավելի արագ եւ արդյունավետ»,- ասել է Հայէկոնոմբանկի Գործառնական գծով տնօրենի տեղակալ Ռուբեն Բադալյանը:

«Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ ձգտելով բարձրորակ սպասարկման՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն եւ հետեւողական»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնաճյուղի բացման օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ 2018թ. ապրիլի 19-ը, «Մալաթիա» մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետեւյալ արտոնյալ պայմաններից՝

- Ստանալ վարկեր՝ բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչեւ 1%-ով ավելի ցածր տոկոսադրույքով,
- Ներդնել ավանդներ բանկում գործող տոկոսադրույքից մինչեւ 0.5%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով,
- Մինչեւ աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին,
- Քարտերի տրամադրում՝ 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով:

«Հետագայում եւս բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով եւ շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց: Բանկի զարգացման առաջիկա պլանները եւ ծրագրերը ենթադրում են, որ բանկն առաջիկայում եւս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման եւ միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ եւ շուրջօրյա սպասարկում»,- նշել է Ռուբեն Բադալյանը:

Հայէկոնոմբանկն այսօր ունի 50 մասնաճյուղ, որոնցից 27-ը՝ Երեւանում, 22-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Բանկը շարունակելու է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը:
Դիտում՝ 3477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW