«Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Այս մասին այսօր նշվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը: Միջոցառումներ են ձեռնարկվելու նաեւ պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սեւան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման եւ այլ ուղղություններով: 12.01.2018 | 10:54 Sevup. Հանգիստն ու աշխատանքը՝ մեկ վայրում Այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել նաեւ համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով: Վարչապետը կարեւորել է ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման մասով: Tweet Դիտում՝ 2277