Վարչապետ. «Մեր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է»

13.03.2018 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Լիբանան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է»:

Այս մասին վարչապետը հայտարարել է այսօր Բեյրութում՝ լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջեւ ունեցած ելույթի ընթացքում:

«Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք,  իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան եւ բիզնես հիմնել, ի դեմս կառավարության եւ այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ եւ տրամաբանական»,- ասել է նա:  
         
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ժամանակներս Ազգային ժողովում կհաստատվի պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը:

«Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձեւաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ եւ, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24% աճ եւ ավելի քան 18% աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 1535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW