«Տաշիր» ընկերությունների խումբը գործարկել է ապրանքների արագ առաքման նոր՝ Save Time ծառայությունը:Նախագծի լոգիստիկ գործընկերն է Gett Delivery ծառայությունը: «Տաշիր»-ի համախառն ներդրումները Save Time մոբայլ ծառայության ստեղծման եւ առաջխաղացման գործում կկազմեն մոտ 500 մլն ռուբլի: «Save Time ծառայության առանձնահատուկ տարբերությունը տարբեր ապրանքատեսակների ապրանքների գնման եւ առաքման ժամանակն է, որը չի գերազանցում մեկ ժամը: Ընդ որում, մանրածախ գործընկերային ցանցերի տեսականու ապրանքների գինը մնում է անփոփոխ: Օգտատերը վճարում է միայն առաքման համար՝ ֆիքսված 199 ռուբլի»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: «Տարիներ շարունակ էլեկտրոնային առեւտրի արագ առաքման համաշխարհային շուկան արձանագրում է հաստատուն աճ, իսկ շուկայի ծավալների առումով Ռուսաստանն էապես գերազանցում է եվրոպական շատ երկրների: Մենք մեծ ներուժ ենք տեսնում մեր երկրում այդ ոլորտի զարգացման համար եւ մտադիր ենք կարճ ժամկետներում գրավել առաջատարի դիրքը»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Սարգիս Կարապետյանը: Tweet Դիտում՝ 7290