Այսօր վերաբացվել է Հայէկոնոմբանկի «Արցախ» մասնաճյուղը՝ Ազատամարտիկների 9 հասցեում:Բանկում նշել են, որ սա Արցախի Հանրապետության միակ մասնաճյուղն է:Հաճախորդներն «Արցախ» մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-17:30-ը: Մասնաճյուղը նպատակ ունի նպաստելու Արցախի տնտեսության զարգացմանը:«Մենք մշտապես վերանայում ենք բանկի մասնաճյուղային ցանցը՝ ընտրելով առավել լուսավոր, ընդարձակ սրահներ՝ իհարկե դիտակենտրոնում ունենալով մեր հաճախորդներին եւ նրա պահանջմունքները: Արցախ մասնաճյուղի նոր սրահը եւս հնարավորություն կտա մեր հաճախորդներին ֆինանսական խորհրդատվություն ստանալ եւ իրականացնել բանկային գործարքներ առավել հարմարավետ սրահում»,- ասել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի՝ միջազգային եւ զարգացման գծով տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ ձգտելով բարձրորակ սպասարկման՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն եւ հետեւողական: «Հետագայում եւս բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով եւ շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց»,- հավելել է Աստղիկ Մանրիկյանը:Հարցին, թե առաջիկա ինչ պլաններ ու զարգացման ծրագրեր են նախատեսվում, բանկի ներկայացուցիչը պատասխանել է.«Բանկն առաջիկայում եւս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման եւ միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ եւ շուրջօրյա սպասարկում»: Բանկն այսօր արդեն ունի 49 մասնաճյուղ ամբողջ Հայաստանի տարածքում, որոնցից 26-ը՝ Երեւանում, 22-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Բանկում ընդգծել են, որ շարունակելու են ավելացնել մասնաճյուղերի քանակը: Tweet Դիտում՝ 2348