Չինաստանը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրով

05.03.2018 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Հայաստան-Իրան երկաթուղի
Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիան հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով եւ կառուցմամբ:
 
Այս մասին այսօր ասել է կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ կայացած հանդիպմանը:

Նա նշել է, որ Չինաստանի առեւտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, եւ պատրաստակամություն է հայտնել հարցը  քննարկելու Չինաստանի առեւտրի նախարարության հետ:

Ցզյան Այմինն իր հերթին նշել է, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:

Կողմերի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:
Դիտում՝ 1857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW