Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն
02.03.2018 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Ինչպես հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունում, ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է Հայաստանի սահմանային անցակետերի մոտ տեղակայված «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարեւանությամբ տեղակայված LIBERTY բանկի գրասենյակներում։
Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաեւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, եւ շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաեւ www.tpl.ge կայքի միջոցով:
Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից եւ ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:
Ապահովագրական փաթեթի արժեքներն են․
- Մինչեւ 3500 կգ քաշ եւ ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ. 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:
- 9 նստատեղ (վարորդի հետ) եւ ավելին ունեցող ավտոբուսներ. 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:
- 3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ. 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի:
- Բեռնատարների կցորդիչներ. 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի:
«Ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական եւ նյութական վնասները: Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչեւ 15 000 լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչեւ 30 000:
Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300 000 լարի: Գործում է թեժ գիծ։ Հարցերի դեպքում դիմել՝ +995322301111 համարով»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: