ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Mastercard-ը գործարկել են «Կինոժամ» արշավը

01.03.2018 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Mastercard #«Կինոժամ»
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard եւ Maestro քարտապանները կդառնան «Կինոժամ»  ազգային արշավի մասնակիցներ:

Բանկում նշել են, որ 2018 թ. մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard եւ Maestro քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ եւ վճարելով Mastercard եւ Maestro քարտերով Հայաստանի տարածքում եւ արտերկրում, կստանան կինոթատրոնի անվճար տոմսեր:

«Կինոժամ» ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է.

- 2018 թ. մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ ամենօրյա եւ խոշոր գնումները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկ Mastercard եւ Maestro քարտերով,

- Մարտի 10-ից յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օր ժամը 12:00-ից մինչեւ 20:00 ներկայացնել գնումների կտրոնները Դալմա Գարդեն Մոլ եւ Երեւան Մոլ առեւտրային կենտրոններում տեղադրված Mastercard-ի հատուկ տաղավարներ եւ 8 000 դրամից ավելի անկանխիկ վճարման յուրաքանչյուր 4 կտրոնի դիմաց ստանալ կինոթատրոնի 2 անվճար տոմսի հավաստագիր:  

Պրոմո-արշավը չի տարածվում  Mastercard եւ Maestro քարտերով ինտերնետ միջավայրում կատարված վճարումների վրա: Միեւնույն հաճախորդը կարող է մասնակցել պրոմո-արշավին անսահմանափակ քանակությամբ` ակցիայի ընթացքում մի քանի անգման փոխանակելով անդորրագրերը անվճար տոմսերով:
Դիտում՝ 8725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW