ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանն անհրաժեշտ են համարել առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Առեւտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված են խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ եւ պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր եւ պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին»,- ասել է Կարեն Կարապետյանը փետրվարի 27-ին կայացած հանդիպմանը: 26.02.2018 | 12:40 Քննարկվել է Հայաստանում իրանական բիզնեսի ընդլայնումը «Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում է երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- հավելել է վարչապետը:Ռեզա Արդաքանիանն էլ ընդգծել է, որ իրանցի ներդրողները շահագրգռված են «Արաս» եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացման հարցում: Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ նույն օրը Երեւանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը եւ ներկայացվել է ստորագրման: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները եւս հաջողությամբ են ընթանում եւ ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019թ. վերջին: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Մեղրի հէկի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր: Tweet Դիտում՝ 3562