Կոնվերս Բանկն ընդլայնել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շահառուների շրջանակը եւ երկարաձգել ժամկետը: Բանկում նշել են, որ ներկայում ակցիայի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված որոշ ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաեւ «Այբ» եւ «Շիրակացի» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտներն ու շրջանավարտները:«Այս ակցիայի շրջանակում՝ մինչեւ մայիսի 31-ը, Կոնվերս Բանկի քարտերով 500 հազ. եւ ավելի դրամի անկանխիկ գործարքներ կատարած շահառուներին գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով հիփոթեքային վարկի հնարավորություն կընձեռվի: Իսկ մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով MasterCard Standard պլաստիկ քարտ կտրամադրվի` առանց սպասարկման վճարի: Ընդ որում, բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:Կոնվերս Բանկն ակցիայի շրջանակում հավելյալ հնարավորություններ է նախատեսել նաեւ կրթության գերազանց առաջադիմություն ունեցողների համար եւ նրանց է առաջարկում նվեր՝ Visa Classic կամ Master Standard քարտ՝ 150 հազ. դրամ մնացորդով»,- ասված է հաղորդագրությունում: Կոնվերս Բանկում հիշեցրել են, որ անցած տարի բանկը ներգրավված է եղել կրթական տարբեր նախաձեռնություններում: Մասնավորապես, մասնակցել է մի քանի դպրոցում Ֆինանսական գրագիտության դասավանդմանը, աջակցել է Շիրակացի կրթահամալիրում բնական գիտությունների լաբորատոր համալիրի ստեղծմանը, կրթաթոշակներ է սահմանել Էորնեկեան հանրակրթական դպրոցի սաների համար եւ այլն: Կրթության, կրթական ծրագրերի եւ օլիմպիադաների աջակցությունը ներառված է նաեւ Կոնվերս Բանկի 2018թ. գործունեության ծրագրում:Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 11852